Jump to content

Ծովակաղամբ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովակաղամբ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Crambe
Տեսակ Ծովակաղամբ հայկական (C. armena)
Միջազգային անվանում
Crambe armena
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝

Ծովակաղամբ հայկական (լատին․՝ Crambe armena), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բոլորովին մերկ բույս է, որն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ցողունները բարակ են, ճյուղավորված։ Արմատամերձ տերևները հակաձվաձև, ատամնաեզր, կարճ կոթուններով են։ Պսակաթերթերի երկարությունը հասնում է 3,5-4 մմ-ի, սպիտակ են։ Պատիճակները չբացվող են, երկանդամ, ստորինը նման է կարճ ծաղկակոթի և առանց սերմի է, իսկ վերինը մեկ սերմով է, խոշոր, գնդաձև կամ ձվաձև[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Արեգ գյուղի շրջակայք) և Երևանի (Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը[1]։

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, կավոտ լանջերին, կիսաանապատներում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ, իսկ Նախիջևանում` մեկ։ Տարածման բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին տնտեսական գործունեության հետևանքով սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Աճելավայրերից մեկը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում, որն ընդգրկված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովակաղամբ հայկական» հոդվածին։